ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2270 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, այդ հատվածը շատ հաջող կլինի: Այն հարմար կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Չի բացառվում ընկերները կամ մյուս մտերիմները հետաքրքիր մի բան առաջարկեն: Նման դեպքերում կարելի է առանց երկար մտածելու համաձայնել:

Օրվա երկրորդ կեսին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Հուզական դաշտը լարված կլինի, դրա պատճառով ցանկացած աննշան իրադարձության կարող եք շատ սուր արձագանքել: Օգտակար կլինի առօրյա հոգսերից շեղվելը, անսովոր ու գրավիչ բանով զբաղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին ստացած անսպասելի լուրերը կստիպեն հուզվել: Չի բացառվում պետք լինի արագ փոխել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել ու կենտրոնանալ այլ գործերի վրա: Փորձը կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հիշեք, որ նման որոշումները լավ է ինքնուրույն ընդունեք, ուրիշների խորհուրդներին ու հուշումներին չսպասեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաճելի կանցնի: Այն հարմար կլինի հին գործերն ավարտելու, և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմների համար կարևոր ու լուրջ հարցերը լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր, հնարավոր են անակնկալներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անսովոր գաղափարներ կունենաք օրվա սկզբին: Կուզենաք միանգամից կյանքի կոչել դրանք, բայց պայմանները դրա համար բարենպաստ չեն լինի: Լավ է չփորձեք փոխել իրավիճակը, այլ հանգիստ սպասեք ավելի հարմար պահի. այն բավական շուտ կգա:

Հավանական են հաճելի հանդիպումներ: Որոշ Երկվորյակներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել և շատ ուրախ կլինեն դրա համար: Չի բացառվում ձեզ ինչ-որ անսովոր միջոցառման հրավիրեն, որտեղ հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են աննշան ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ օգտակար կլինի ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելը: Դուք հետաքրքիր մի բան կիմանաք կամ խորհուրդ կստանաք, որը կօգնի խուսափել ցավալի սխալներից ու ավելորդ հոգսերից: Հնարավոր է ծանոթների ծրագրերն ու գաղափարները այնքան դուր գան ձեզ, որ ուզենաք մասնակցել դրանց իրագործմանը:

Օրն առանց մանր-մունր թյուրիմացությունների չի անցնի, սակայն դրական միտումները գերակշռող կլինեն: Այնպես որ դատարկ բաների պատճառով անհանգստանալ չարժե: Դրական տրամադրվեք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եկել է կարևոր գործը ստանձնելու համար հարմար պահը. այսօր դրանում հաջողության կհասնեք: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց կասկած չկա, որ կկարողանաք հաղթահարել դրանք: Միայնակ գործելու կարիք չի լինի: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնել ձեզ կամ խելամիտ խորհուրդ տալ: Մտերիմները կաջակցեն ձեր նախաձեռնությունները, կաշխատեն ամեն հնարավոր բան անել, որ ձեր համարձակ գաղափարները կյանքի կոչվեն:

Օրը բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Այսօր ժամադրությունների գնացող Առյուծները հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բավական անհանգիստ օր է սպասվում: Չի բացառվում պետք լինի վերադառնալ հին խնդիրներին կամ զբաղվել այն գործերով, որոնք ձեզ չեն հետաքրքրում: Իսկ շրջապատողները ավելի հաճախ կխանգարեն, քան կօգնեն: Բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, կհասնեք դրված նպատակներին:

Անկախ պայմաններից դուք կպահպանեք ինքնատիրապետումն ու հույզերին չեք տրվի, այնպիսի սխալներ չեք անի, որոնց համար ավելի ուշ պիտի զղջայիք: Երեկոն շատ բարենպաստ կլինի շփումների համար, այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները չեն կիսում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն այնքան էլ հաջող չի սկսվի: Առավոտյան հավանական են թյուրիմացություններ, չեն բացառվում անսպասելի պատահարները, որոնք կխախտեն ձեր ծրագրերը: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, շուտով դուք կնկատեք, որ կյանքը կարգավորվում է: Դրական փոփոխություններ հավանական են բոլոր ոլորտներում:

Օրվա երկրորդ կեսը դուր կգա լուրջ գործ ստանձնած Կշեռքներին: Ամեն ինչ լավ կստացվի, լուրջ դժվարություններ չեն առաջանա: Հաջող կլինեն նոր նախաձեռնությունները: Այնտեղ, որտեղ երևակայության ու ստեղծագործ մոտեցման կարիք կլինի, ձեզ հավասարը չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հագեցած կլինի, դուք շատ բան պիտի անեք: Չի բացառվում պետք լինի որոշ ժամանակ ծախսել ուրիշների խնդիրների լուծման, նրանց սխալներն ուղղելու վրա: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք, բայց դուք հաստատ չեք ծուլանա:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեզ ու ձեր հարազատների համար կարևոր լավ նորություններ: Հնարավորություն կունենաք հանդիպել այն մարդկանց, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Կհաջողվի վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը նշանակալի իրադարձություններ կամ կյանքում մեծ փոփոխություններ հազիվ թե բերի: Բայց այն հաճելի կանցնի: Հրաշալի ժամանակ կանցկացնեն ուղևորությունների մեկնող Աղեղնավորները: Նրանք ոչ միայն վառ հույզեր կստանան, այլև կծանոթանան շատ հետաքրքիր մարդկանց հետ: Չի բացառվում գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբը:

Եթե գործեր եք ծրագրել, աշխատեք դրանք անել օրվա առաջին կեսին: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի, կենտրոնանալը կդժվարանա: Երեկոն լավ է նվիրեք պասիվ հանգստին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին շատ բան հաջող կդասավորվի: Օգտվեք աստղերի աջակցությունից ավելի վաղ մտածածը կյանքի կոչելու, համարձակ ծրագրերն իրագործելու համար: Մարդիկ, որոնց հետ կկիսվեք ձեր գաղափարներով, անպայման կգնահատեն դրանք, իրենց օգնությունը կառաջարկեն մտածածն իրագործելու հարցում:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի հանգստանալը: Այդ հատվածի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Չարժե երկար մնալ աղմկոտ ու բազմամարդ միջոցառումներին: Իսկ ահա մտերիմների հետ շփումները կուրախացնեն ու կոգեշնչեն, կօգնեն էներգիայով լիցքավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք շատերին կես խոսքից կհասկանաք, միանգամից դուք կգաք նոր ծանոթներին, շատ բաների մասին կպայմանավորվեք մտերիմների հետ: Վեճերի առիթներ չեն ստեղծվի: Այս հատվածը հարմար կլինի ընկերների հետ միասին ինչ-որ տեղ մեկնելու համար. նույնիսկ ոչ մեծ ուղևորությունը կարող է շատ օգտակար լինել:

Օրվա երկրորդ կեսին ամենայն հավանականությամբ կուզենաք մենակ մնալ, հանգստանալ շփումներից: Դա բարենպաստ ժամանակ է լինելու այն գործերի համար, որոնք կարող եք առանց որևէ մեկի օգնության, ինքնուրույն անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Նախկինում ծրագրած ցանկացած գործով արժե զբաղվել օրվա սկզբին: Այդ հատվածում ոչ ոք չի շեղի ձեզ ու չի խանգարի, դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Արագ պատասխաններ կգտնվեն նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած հարցերին:

Օրվա երկրորդ կեսը նույնպես բարենպաստ կլինի: Սակայն այդ հատվածում հնարավոր են անսպասելի իրադարձություններ: Միանգամից պարզ չի լինի, թե ինչպես է պետք դրանց արձագանքել: Չի բացառվում պետք լինի ինչ-որ բան ոտքի վրա որոշել: Շրջապատողները խուճապի կմատնվեն, իսկ դուք կվստահեք ինտուիցիային և ամեն ինչ ճիշտ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2270 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1