ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 19, 2023 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2551 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ հագեցած օր է սպասվում: Նրա առաջին կեսին տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել ձեր ծրագրերի վրա, ստիպել հետաձգել ավելի վաղ ծրագրած գործերն ու կենտրոնանալ լրիվ այլ բանի վրա: Հավանական են անսովոր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: Հետաքրքիր կլինի ձեզանից տարբերվող մարդկանց հետ շփվելը:

Օրվա երկրորդ կեսին պիտի զբաղվեք նրանով, ինչը երկար ժամանակ հետաձգել եք: Չի կարելի ասել, որ դա ոգևորվածությամբ կանեք, սկսածը կիսատ թողնելու գայթակղությունն էլ մեծ կլինի: Բայց եթե համառություն դրսևորեք, ապա հրաշալի արդյունքի կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե կարևոր բան եք ծրագրել, մտածածն իրագործելուն հնարավորինս վաղ անցեք: Հենց օրվա առաջին կեսն էլ բարենպաստ ու արդյունավետ է լինելու: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Հավանական են ձգձգումներ գործերում, վեճեր այն մարդկանց հետ, որոնք մինչև վերջերս կես խոսքից հասկանում ու ամեն հարցում աջակցում էին ձեզ:

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Օրվա երկրորդ կեսին դուք հանգստի կարիք եք ունենալու: Չի բացառվում ուզենաք փոխել պայմանները կամ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շուրջը ինչ էլ տեղի ունենա, դուք հանգստություն կպահպանեք ու կղեկավարվեք առողջ բանականությամբ: Հենց դա թույլ կտա խուսափել դժվարություններից ու այնպիսի սխալներ չանել, որոնք ուղղելը հեշտ չէր լինի: Օգտակար կլինեն նաև ձեզ վաղուց ճանաչող մարդկանց խորհուրդները: Նման հուշումների շնորհիվ դուք արագ նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք:

Օրը հարմար կլինի շփումների համար: Դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ կձգտեն. ինտուիցիան կհուշի, թե ում արժե վստահել, իսկ ումից է լավ հեռու մնալ: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Պիտի մի քանի գործի մասին միաժամանակ մտածեք. չի բացառվում դա ձեզ ստիպի հուզվել: Որոշ Խեցգետիններ պիտի ուղղեն ուրիշների սխալները: Դա շատ ժամանակ կպահանջի, այնպես որ սեփական ծրագրերի իրագործումը պիտի հետաձգեք: Բայց վշտանալու կարիք չկա: Ամենակարևոր բաները դուք անպայման կհասցնեք, իսկ մնացածին կարող եք ավելի ուշ վերադառնալ:

Մտերիմների հետ շփումների, ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը: Հավանական են հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ: Լավ նորություններն էլ չեն բացառվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Նույնիսկ եթե օրվա համար շատ բան եք ծրագրել, մի մոռացեք հանգստանալու մասին, աշխատեք գոնե կարճ ժամանակով շեղվել: Չի բացառվում շտապ լուծում պահանջեն լրիվ նոր գործերն ու առաջադրանքները: Դրանք անելն ավելի հեշտ կլինի, եթե չկողմնորոշվեք ավելի վաղ ձեռք բերած փորձով, աշխատեք ոչ թե սովորական մեթոդներից օգտվել, այլ մի ուրիշ բան մտածեք:

Անսպասելի հանդիպումներ հավանական են օրվա երկրորդ կեսին: Որոշ Առյուծներ հնարավորություն կունենան շփվել մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս շատ էին կարոտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի աշխատանքի համար: Կենտրոնացեք ամենակարևոր գործերի վրա, և դուք նույնիսկ սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Շատ Կույսերի պետք կգա ոչ բարյացակամ տրամադրված մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Իրենց դիվանագիտական տաղանդների շնորհիվ նշանի ներկայացուցիչները կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Գումարի հետ կապված ամեն հարցում ինտուիցիային ապավինեք: Նրա հուշումներին հետևելով՝ դուք հաջող գործարքներ կկնքեք կամ եկամուտների նոր աղբյուր կգտնեք: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է գործերում նախաձեռնող լինելու համար: Ձեր առաջ բարձր նպատակներ դրեք, մի բավարարվեք քչով: Ձեր համառության ու նպատակասլացության շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչը մինչև վերջերս համարյա անհնար էր թվում: Աշխատեք բացառապես սեփական ուժերին ապավինել. հազիվ թե դուք ժամանակին օգնություն ստանաք:

Ամեն ինչ ինքն իրեն հաջող չի դասավորվելու: Արդյունքի հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Զարմանալի չէ, որ օրվա երկրորդ կեսին դուք հոգնածություն կզգաք, կուզենաք հանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն ապրումներ կբերի: Բայց դրանք կապված կլինեն ոչ այնքան լուրջ խնդիրների, որքան անկայուն հուզական դաշտի հետ: Աշխատեք ժամանակ անցկացնել ձեզ ոգեշնչող ու աջակցող մարդկանց հետ, այլ ոչ թե նրանց, ովքեր ստիպում են ավելի շատ հուզվել:

Հարմար օր է լինելու տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Դուք ոչ ոքի թույլ չեք տա խաբել ձեզ կամ մոլորության մեջ գցել, այլ միայն փաստերին կապավինեք: Ուստի կհաջողվի խուսափել սխալներից ու սխալ դատողություններից: Երեկոն կուրախացնի մտերիմներին վերաբերող լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բարենպաստ կլինի նրանց համար, ում աշխատանքը կապված է շփումների հետ, ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու ունակություն է պահանջում: Հավանական են ծանոթություններ, որոնք ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Չի բացառվում լավ գումար աշխատելու հնարավորություն ունենաք:

Հաջող կլինեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե ճամփա ընկնելու որոշումը վերջին պահին եք կայացրել: Ամենայն հավանականությամբ հին ընկերներից մեկը կուզենա միանալ ձեզ: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ձեզ համար հեշտ կլինի մարդկանց հետ լեզու գտնելը: Դրանից արժե օգտվել կարևոր բանակցություններ անցկացնելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ինչպես նաև պիտանի ծանոթություններ: Չեն բացառվում անսպասելի, բայց շատ գրավիչ գործնական առաջարկները:

Կարող եք կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա: Ձեզ կհաջողվի օգնել մտերիմներին, լուծել վերջին ժամանակներս նրանց անհանգստացնող խնդիրները: Երեկոյի համար լավ է հոգնեցնող գործեր չծրագրեք: Այս հատվածն ավելի հարմար կլինի հանգստի, ոչ մեծ զբոսանքի, հաճելի ուղևորության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շրջապատողներից շատ բան մի պահանջեք: Հնարավոր է նրանք միանգամից չկարողանան ըստ արժանվույն գնահատել ձեր գաղափարներն ու առաջարկները: Դժվար կլինի թյուրըմբռնումից խուսափելը, սակայն ձեր ուժերի սահմաններում կլինի կոնֆլիկտ թույլ չտալը, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը: Գումարի, ունեցվածքի, ապագա գնումների հետ կապված ցանկացած զրույց համբերատարություն ու ինքնատիրապետում է պահանջելու:

Օրվա երկրորդ կեսն արդյունավետ կանցնի: Այդ հատվածում կարող եք ստանձնել նույնիսկ ամենաբարդ գործերը, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Արագ կլուծվեն տնային խնդիրները, որոնց պատճառով նախկինում ապրումներ շատ եք ունեցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի շտապեք: Օրվա սկիզբը հաճելի ու հանգիստ կանցնի, բարենպաստ կլինի հին գործերն ավարտելու, ընթացիկ հարցերը լուծելու համար: Բացի այդ, այս հատվածում կարող եք ապագայի մասին խոսել այն մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ բազմիցս պիտանի խորհուրդներ են տվել, հուշել են, թե ինչպես գործեք: Նրանց փորձը կրկին օգտակար կլինի ձեզ:

Օրվա երկրորդ կեսը, հակառակը, գործերով ու հոգսերով լիքը կլինի: Բայց դա հարմար ժամանակ է լինելու նախաձեռնող լինելու համար: Ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2551 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1