ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2128 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտը կարող է բավական անօգուտ անցնել, բայց անհանգստանալու կարիք չկա: Ձեզ ժամանակ է պետք գալու՝ մտքերը հավաքելու և որոշելու համար, թե ինչով եք զբաղվելու այսօր, իսկ ինչն եք հետաձգելու: Ինչ-որ մեկի հետ խորհրդակցելը, ցավոք, անօգուտ է: Այնպես որ սեփական փորձին ու առողջ բանականությանն ապավինեք:

Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ կբերի: Բոլորին միանգամից պարզ չի լինի, թե որքան լավն են դրանք: Բայց անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան մասնակցել ձեր մտածածի իրագործմանը: Շուտով կընկերանաք նրանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի կարևոր բաների մասին զրուցելու, լուրջ հարցերը քննարկելու համար: Ձեր խոսքերին ուշադրություն կդարձնեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական կարծիքով են հետաքրքրվել: Մտերիմները կլսեն ձեր խորհուրդներն ու դրա շնորհիվ ցավալի սխալներ չեն անի:

Օգտակար կլինի ապագայի մասին մտորելն ու ծրագրեր կառուցելը: Դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ճիշտ կգնահատեք և՛ ձեր ուժերը, և՛ շրջապատողների մտադրությունները: Օգնության հարցով արժե դիմել ամենամտերիմներին: Նրանք հաճույքով կկատարեն ձեր խնդրանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավագույն օրը չի լինելու աշխատանքի մասին զրուցելու կամ գումարի հետ կապված կարևոր հարցերը քննարկելու համար: Մտածեք, թե որ զբաղմունքը կարող է ձեզ ուրախացնել ու անպայման ժամանակ գտեք դրա համար: Հուզական դաշտը կարող է բավական լարված լինել: Բայց եթե դուք պահպանեք դրական տրամադրվածությունը, ապա օրը հաճելի ու արդյունավետ կանցնի:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: Կարող եք ուղևորություններ ծրագրել: Ձեզ համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նույնիսկ փոքրիկ ճամփորդությունը բազում վառ հույզեր կնվիրի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հաջող ու հետաքրքիր կլինի, հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչ է պետք անել, և առաջին հաջողությունները չեն ուշանա: Մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել, հաճույքով ինչ-որ հարցում կօգնեն: Ընդհանուր հոգսերը կմտերմացնեն ձեզ, կօգնեն ընկերանալ:

Օրվա երկրորդ կեսին հավանական են նվերներ ու դրամական մուտքեր: Հաջող գնումներ անելու, ձեզ ու ձեր մտերիմների համար հրաշալի իրեր ընտելու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն ուղևորությունները՝ ինչպես նախապես ծրագրվածները, այնպես էլ այնպիսիք, որոնց մասին որոշումը վերջին պահին եք ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր ինչով էլ զբաղվելու լինեք, պատրաստ եղեք ուշադրության կենտրոնում հայտնվելուն: Ձեզանով կհետաքրքրվեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բացի իրենցից ոչ մեկին չեն նկատել: Օրը բարենպաստ կլինի շփումների համար, հարմար կլինի գաղափարներով կիսվելու, պատմելու համար, թե ինչով եք պատրաստվում զբաղվել մոտ ժամանակներս: Ձեզ օգնություն կառաջարկեն կամ հրաշալի խորհուրդներ կտան:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի տնային գործերի համար: Այդ հատվածում լավ է կարգուկանոն հաստատեք, ազատվեք անպիտանից, վաճառեք կամ ուրիշին տաք հին իրերը: Որոշ Առյուծներ կգտնեն այն, ինչ վաղուց էին կորցրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Նույնիսկ եթե նախկինում ընդհանուր լեզու գտնել չի հաջողվել, հիմա դուք իրար հեշտությամբ կհասկանաք, արագ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Նախկինում բարդ հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի:

Օրը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Դրանք սպասվածից հաջող կանցնեն, վառ հույզեր կպարգևեն: Որոշ Կույսերի ճանապարհին հաճելի ծանոթություններ են սպասվելու: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք այսօր ստանձնած ցանկացած գործի լուրջ վերաբերվել: Սա ամենաբարենպաստ օրը չի լինելու կարևոր հարցերը լուծելու համար: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում, բայց դա հանձնվելու պատճառ չպիտի դառնա: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք ու կհասնեք անհրաժեշտ արդյունքին, եթե առաջին իսկ դժվարությունների առաջ չընկրկեք:

Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում, ցանկալի չէ ինչ-որ մեկից պարտքով գումար վերցնելը, վարկի հարցով դիմելը: Օրը հարմար չի լինի սպոնտան գնումների համար. վտանգ կա՝ շատ ծախսեք անպիտան իրերի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ հաջող օր է սպասվում, որը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դժվարություններ չեն առաջանա, դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Ժամանակ կգտնվի նաև հետաքրքիր զբաղմունքների համար: Որոշ Կարիճներ կհիշեն հին նախասիրության մասին, և այն կրկին բազում վառ հույզեր կպարգևի: Հաճելի կլինեն ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփումները:

Հավանական են հեռվից լավ նորություններ: Չեն բացառվում գրավիչ առաջարկները, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եթե նոր գործեր ստանձնեք, թեկուզ՝ բավական բարդ, ապա դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել, բացի այդ, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Ամենաուշադիր Աղեղնավորները մյուսներից շուտ արժեքավոր ինֆորմացիա ստանալու շանս կունենան:

Դուք ամենատարբեր մարդկանց հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Շատերին կես խոսքից կհասկանաք: Օրվա երկրորդ կեսին մտերիմներին ինչ-որ բանով ուրախացնելու հնարավորություն կունենաք, և դուք այն բաց չեք թողնի: Ձեզ համար թանկ մարդը կզարմացնի հաճելի անակնկալով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը բարդ կլինի. այդ հատվածում պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրները: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և դուք շուտով կզգաք աստղերի աջակցությունը: Կհաջողվի լուծել հին խնդիրները, գլուխ հանել վաղուց ուշադրություն պահանջող հարցերից:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի նոր բան ստանձնելու, վերջերս առաջ եկած գաղափարը կյանքի կոչելու համար: Պայմանները հաջող կլինեն, դուք հրաշալի արդյունքի կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը լավ բաներ կբերի, բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի, բայց վտանգ կա՝ դա չնկատեք, եթե չափազանց մեծ նշանակություն տաք մանրուքներին: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը: Նման մարդկանց հետ շփումների շնորհիվ դուք ձեզ ավելի լավ կզգաք:

Ուշադիր հետևեք շուրջը տեղի ունեցողին: Դուք հնարավորություն կունենաք ինֆորմացիա ստանալ, որը կօգնի այլ կերպ նայել սովորական թվացող բաներին: Որոշ Ջրհոսներ նոր նպատակներ և ապագայի ծրագրեր կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եկել է ժամանակը զբաղվելու այն գործերով, որոնք երկար հետաձգել եք: Շատ բան կհաջողվի հասցնել, եթե ժամանակը զուր չվատնեք: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել, նոր բան մտածել: Չի բացառվում, որ հենց ամեն ինչին ստեղծագործաբար մոտենալու ձեր ունակության շնորհիվ լուծվեն ձեզ ու ձեր մտերիմներին վշտացնող խնդիրները:

Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ հանդիպելու համար: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կպատմեն, հրաշալի խորհուրդներ կտան, կամ էլ պարզապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Երեկոն բարենպաստ կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2128 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0