ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2172 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսի չնախատեսված իրադարձություններն ու անսպասելի նորությունները կստիպեն ձեզ փոխել ծրագրերը: Ոչ բոլոր Խոյերին դա դուր կգա: Նշանի որոշ ներկայացուցիչներ կվշտանան, բայց ի վերջո կհաղթահարեն իրենց հույզերը: Հիշեք, որ ամեն ինչից մենակ գլուխ հանելը պարտադիր չէ: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք ուրախությամբ կօգնեն, եթե դրա կարիքն ունենաք:

Օրվա կեսն արժե նվիրել բարդ ու կարևոր գործերին. դուք հրաշալի գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Չի հիասթափեցնի երեկոն, որը հատկապես բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադիր եղեք, աշխատեք լսել ուրիշների ասածը: Դուք կարևոր բան իմանալու և այնպիսի ինֆորմացիա ստանալու շանս կունենաք, որը կօգնի խուսափել գործերում սխալներից: Օրը հարմար կլինի բանակցությունների, պոտենցիալ գործատուների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք համագործակցել: Ձեզ համար հեշտ կլինի և՛ նոր ծանոթներին դուր գալը, և՛ նրանց մասին ճիշտ տպավորություն կազմելը:

Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ դրանց կոնկրետ գործով կմեկնեք, թե պարզապես պայմանները փոխելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք չհոգնել, խուսափեք սթրեսային իրավիճակներից: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին, երբ մեծ ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա և՛ ձեր տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա: Մտածեք՝ ինչպես հեշտացնել ձեր կյանքը: Կարող եք գործերի մի մասը հետաձգել, կամ էլ օգնության հարցով դիմել հին ծանոթներին:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի առույգ կզգաք: Մինչև օրվա վերջ կհաջողվի ավարտել մի քանի բարդ գործ: Կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը: Հնարավոր են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին աշխատեք պահպանել ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չտրվել: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու, նույնիսկ հին ծանոթները կարող են ձեզ սխալ հասկանալ: Չեն բացառվում քննադատություններն ու նկատողությունները: Արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Այստեղ հաջողության կհասնեք:

Օրվա երկրորդ կեսին պիտանի ինֆորմացիա կստանաք, կհասկանաք՝ որտեղ է պետք պնդել ձերը, իսկ որտեղ է լավ զիջել: Երեկոյան հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն սկսեք կարևոր գործերից: Առավոտյան ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Աստղերի աջակցությամբ դուք հաջողությամբ կավարտեք այն, ինչի վրա վերջին ժամանակներս շատ եք աշխատել: Նոր գործերից էլ հրաշալի գլուխ կհանեք:

Ավելի ուշ կգա ձեզ համար թանկ մարդկանց հետ զրույցների համար հարմար ժամանակը: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները, որոնք ստիպել են ձեզ ապրումներ ունենալ: Շատ Առյուծներ կկարողանան հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան հազիվ թե հաջողվի խուսափել գործերում խառնաշփոթից ու շտապողականությունից: Փորձը կօգնի ձեզ արագ ամեն ինչից գլուխ հանել, դնել առաջնահերթություններն ու որոշել, թե ինչն եք միանգամից ստանձնելու, իսկ ինչն եք հետաձգելու: Օրվա կեսը հաճելի հանդիպումներ ու ծանոթություններ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք:

Երեկոյան ընտանեկան գործերն ուշադրություն կպահանջեն: Չի բացառվում, որ ձեր օգնության կարիքն ունենա մտերիմներից մեկը, կամ էլ կենցաղային խնդիրներ առաջանան, որոնցից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Հավանական են չծրագրված ծախսեր, որոնք զուր չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հագեցած, երբեմն հոգնեցնող, բայց շատ հետաքրքիր կանցնի: Շատ բան պիտի անեք: Ջանքերը զուր չեն անցնի, դուք գլուխ կհանեք գործերից, ծրագրածից ավելին կհասցնեք: Ձեզ լավ ճանաչող մարդիկ հրաշալի խորհուրդներ կտան, և դուք ժամանակին կհետևեք դրանց:

Առավոտը բարենպաստ կլինի շփումների, նոր ծանոթությունների, ինչպես նաև հին ընկերների հետ հանդիպելու համար: Ավելի ուշ շատ Կշեռքներ կուզենան մենակ մնալ, կխուսափեն ցանկացած զրույցից: Երեկոն հարմար կլինի ուսման ու ստեղծագործելու համար: Հին նախասիրությանը վերադարձած Կշեռքները հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի հուզվեք ու մի վշտացեք, եթե սկզբում ինչ-որ բան ձեր ուզածի նման չդասավորվի: Դուք անպայման կգտնեք ձեր ուզածին հասնելու ձևը: Ձեր հին ծրագրի համաձայն գործել չի հաջողվի: Բայց հոգ չէ, քանի որ հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք արագ կյանքի կկոչեք:

Հնարավորություն կունենաք լինել հետաքրքիր վայրերում, կծանոթանաք անսովոր մարդկանց հետ: Դուք պիտանի բաներ կիմանաք, եթե ուշադիր լինեք: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Որոշ Կարիճներ խոստովանություններ կլսեն, որոնց վաղուց էին սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այս օրը հազիվ թե կարևոր հաղթանակներ կամ լուրջ փոփոխություններ բերի: Բայց այն լավ կանցնի, կուրախացնի ձեզ և՛ հաջող զուգադիպություններով, և՛ հաճելի հանդիպումներով: Եթե կենտրոնանաք առօրյա գործերի վրա, ապա արագ կանեք դրանք: Նոր առաջադրանքների լուծումը սովորականից դժվարությամբ է տրվելու, բայց դուք անպայման կհասնեք ձեր ուզածին:

Տանը տարաձայնություններ չեն առաջանա: Ընտանիքի անդամների և մյուս մտերիմների հետ ինչի մասին ասես կարող եք պայմանավորվել, նույնիսկ ձեր ամենահամարձակ գաղափարները աջակցություն կստանան: Երեկոն հարմար կլինի ընտանեկան ծրագրերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեր նախաձեռնություններից շատերին հաջողությունը կուղեկցի, աստղերի աջակցությամբ դուք հաջողության կհասնեք նույնիսկ այն գործերում, որոնք նախկինում համարյա անհույս էին թվում: Օրվա սկիզբը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև հաջող գործարքներ:

Օրվա երկրորդ կեսին ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Բայց դուք խուճապի չեք մատնվի, ժամանակին կնկատեք բացվող բոլոր հնարավորությունները ու կաշխատեք դրանցից լավագույնը բաց չթողնել: Այս հատվածում ընդունած որոշումները ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու և վստահելի մարդկանց հետ զրուցելու համար: Հին համախոհները կրկին կաջակցեն ձեզ, չեն մերժի ձեր օգնության խնդրանքը: Հենց նրանց շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ գործերից: Չնայած հոգսեր սովորականից շատ կունենաք, անպայման ժամանակ կգտնեք հանգստի համար:

Հնարավոր են հեռվից լավ նորություններ: Կուրախացնեն ընկերների հետ շփումները, որոնք հրաշալի գաղափարներով կկիսվեն, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ զրուցելու կամ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աստղերը ձեր կողմից կլինեն: Աշխատեք օգտվել դրանից կարևոր հարցերը լուծելու համար: Պիտի արագ գործեք, բայց այսօր դա ձեզ խուճապի չի մատնի: Ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել. լսեք նրան ու չեք զղջա:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի կապերը վերականգնելու, հաշտվելու համար: Վատ մի զգացեք ձեր մասին հիշեցնել հին գործընկերներին. հնարավոր է նրանք ձեզ համար հետաքրքիր առաջարկներ ունենան: Ուշադրություն դարձրեք երեկոյան առաջ եկած գաղափարներին: Շուտով կկարողանաք իրագործել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2172 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 4.0/1