ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1660 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ բարդ, բայց բավական հաջող օր է սպասվում: Հանգստություն պահպանեք, և դա էլ բավարար կլինի բոլոր դժվարությունները հաղթահարելու համար: Տարաձայնություններ ու վեճեր այսօր սովորականից հաճախ կլինեն: Բայց դա նույնիսկ լավ է, քանի որ հենց դրանց շնորհիվ կհաջողվի լավագույն լուծումը և նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել:

Չի բացառվում՝ ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին, օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն: Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի և կհասնեք անհրաժեշտ արդյունքի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր հանդիպումները մի հետաձգեք: Ե՛վ գործնական բանակցությունների, և՛ կարևոր բանի մասին անկաշկանդ զրույցների համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, իսկ ոչ վաղ անցյալի թշնամիները կսկսեն ձեզ ավելի լավ վերաբերվել: Չեն բացառվում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկները:

Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Ցուլերին: Այն հարմար կլինի ժամադրության, ոչ մեծ ռոմանտիկ ուղևորության համար: Լավ է քննարկեք ապագայի ընդհանուր ծրագրերը. դա երկուսիդ էլ կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Ֆինանսների հետ կապված բոլոր հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Չի բացառվում՝ հենց նրա հուշումների շնորհիվ մեծացնեք եկամուտները: Օրը հարմար կլինի նաև գործնական բանակցությունների, պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպումների համար: Ձեզ համար հեշտ կլինի լավ տպավորություն թողնելը:

Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կլինի: Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափելը, բայց տեղի ունեցողը ձեզ չի նյարդայնացնի: Դուք դատարկ բաների պատճառով չեք նյարդայնանա և դրա շնորհիվ էլ ամեն ինչ ճիշտ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հազիվ թե հանգիստ անցնի: Այսօր ձեզ շատ պետք կգա պրովոկացիաներին չտրվելու, անտեղի խորհուրդները ականջի հետև գցելու և հոգեկան հավասարակշռությունը պահպանելու ունակությունը, նույնիսկ եթե շուրջը բոլորը սկսեն հուզվել: Ձեր ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Շրջապատողները դա միանգամից չեն հասկանա, բայց օրվա վերջին կխոստովանեն, որ դուք ճիշտ եք եղել:

Լավ է ռիսկի չդիմեք գումարին վերաբերող հարցերում: Չարժե կասկածելի գործարքներ կնքել, առանց երկար մտածելու թանկարժեք իրեր գնել: Օրը հարմար չի լինի նաև վարկեր վերցնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը կստիպի հուզվել: Այդ հատվածում հնարավոր են թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, անսպասելի պատահարներ, որոնք կխառնեն ձեր ծրագրերը: Բայց վշտանալ պետք չէ: Առաջին հերթին՝ բոլոր խնդիրներն արագ կլուծվեն, երկրորդ՝ դրական միտումների ազդեցությունը շատ արագ կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսին շրջապատողները ձեզ ուշադիր կլսեն: Արժե օգտվել դրանից կարևոր մի բան ասելու համար: Կարող եք քննարկել ծրագրերը, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, խոստովանել զգացմունքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք ավելորդ բաներ չխոսել: Չմտածված խոսքերի համար ամենայն հավանականությամբ զղջալու եք: Լավ է չքննարկեք այլ մարդկանց, չկիսվեք ձեր և ուրիշների գաղտնիքներով: Սահմանափակվեք աշխարհիկ զրույցներով ու գործերի մասին խոսելով և ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք զսպվածության համար:

Օրը հարմար կլինի ինքնուրույն աշխատանքի համար: Հնարավորություն կունենաք լուծել բարդ առաջադրանքները, հաջողության հասնել նրանում, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Երեկոն կուրախացնի հին ծանոթի հետ հանդիպումով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի կողմ թողեք կեղծ համեստությունն ու ձեր հաջողությունների, ձեռքբերումների մասին պատմեք դրանցով հետաքրքրվող մարդկանց: Այսօր դուք շատ պիտանի ծանոթություններ հաստատելու, հուսալի համախոհներ գտնելու շանս կունենաք: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար:

Կարող եք գործարքներ կնքել: Այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, ժամանակին կհուշի, թե որտեղ կարող եք շահույթի հույս ունենալ, իսկ որտեղ են ձեզ միայն կորուստներ սպասելու: Հաջողակ կլինեք սիրո մեջ, բայց միայն եթե խուճապի չմատնվեք ու ժամանակին նախաձեռնող լինեք, չվախենաք առաջին քայլն անելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք անկախ ամեն ինչից հանգստություն պահպանել: Եթե դա ձեզ հաջողվի, ապա օրվա բերած բոլոր դժվարությունները արագ կհաղթահարեք: Մի բարկացեք նրանց վրա, ովքեր չկարողանան միանգամից հասկանալ ձեզ ու ճիշտ գնահատել ձեր գաղափարները: Մարդկանց ժամանակ տվեք ամեն ինչից գլուխ հանելու համար: Նրանք շուտով կխոստովանեն, որ դուք ճիշտ ուղի եք ընտրել:

Հավանական են անսովոր ծանոթություններ: Չի բացառվում՝ ձեզ դուր գա մեկը, որի հանդեպ նախկինում համակրանք չեք տածել: Հնարավոր է ռոմանտիկ տարվածությունը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Այսօր ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բացառապես սեփական կարծիքով էին հետաքրքրվում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կուզենան ձեր կողմն անցնել, համագործակցություն կառաջարկեն: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց վստահել:

Աշխատեք ձեզանից անհնարինը չպահանջել: Սա հաջող ու արդյունավետ օր է լինելու, բայց բոլոր դեպքերում չարժե այն ամբողջությամբ աշխատանքային հերոսություններին նվիրել: Հանգիստն էլ ձեզ չի խանգարի: Այնպես որ՝ հոգսերից շեղվելու, հաճելի խմբում ժամանակ անցկացնելու հնարավորություն գտեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ոչ կարևոր գործերը, ոչ էլ լուրջ զրույցները լավ է չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի, աշխատեք այն օգտավետ անցկացնել: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել նախկինում և՛ ձեզ, և՛ ավելի փորձառու ծանոթներին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Ձեր հաջողությունների մասին շուտով հայտնի կդառնա, և շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

Օրվա երկրորդ կեսին հավանական են ձգձգումներ գործերում, փոքրիկ թյուրիմացություններ, ցավալի պատահարներ: Բայց դրանց պատճառով անհանգստանալ չարժե. ամեն ինչ արագ կհարթվի, եթե պահի հույզերին տրվելով հիմարություններ չանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Օրը բարենպաստ կլինի, լավը կլինի մասշտաբային ու բարդ նախագիծը ստանձնելու համար: Ամեն քայլը մտածեք, անհապաղ հաղթանակների վրա հույս մի դրեք: Եթե այսօր համառ, բայց համբերատար լինեք, ապա հաջողությունները չեն ուշանա:

Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպելու համար: Հնարավոր են նվերներ ու հաճելի անակնկալներ, ինչպես նաև անսպասելի դրամական մուտքեր: Երեկոն բարենպաստ կլինի ուսման համար: Դուք հեշտությամբ կմտապահեք նոր ինֆորմացիան, շուտով կիրառում կգտնեք իմացածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի բարդ գործերի համար: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում կուզենաք հանգստանալ, թուլանալ, շեղվել հոգսերից: Եթե նման հնարավորություն լինի, բաց մի թողեք այն: Մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Հին ծանոթները հաճույքով կաջակցեն ձեզ, իրենց վրա կվերցնեն որոշ խնդիրների լուծումը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու նոր հնարավորություններով: Դուք նոր իրավիճակում խուճապի չեք մատնվի, արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Նշված հատվածը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ կուզենայիք հարթել հարաբերություններն ու ընկերանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1660 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0