ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2165 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը առանց ապրումների չի անցնի: Դուք հակված կլինեք մեծ ուշադրություն դարձնել մանրուքներին, սուր արձագանքել նրան, ինչը մեկ ուրիշ ժամանակ պարզապես չէիք նկատի: Չի բացառվում՝ շրջապատողները փորձեն ձեզ վրա ճնշումներ բանեցնել, ինչին դիմակայելը դժվար կլինի:

Օրվա երկրորդ կեսը դրական հույզեր կպարգևի, հաճելի անակնկալներ կմատուցի: Որոշ Խոյեր առաջարկներ կստանան, որոնց համար շատ ուրախ կլինեն: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեզ համար թանկ հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կդասավորվի, եթե ոչ մի տեղ չշտապեք: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, դրանք և՛ ձեզ, և՛ շրջապատողներին կօգնեն խուսափել շատ ու շատ տհաճ պահերից: Կհաջողվի մտերիմների հետ պայմանավորվել ինչ-որ կարևոր բանի մասին, վերջ տալ ձգձգվող տարաձայնություններին ու փոխադարձ դժգոհություններին:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Գումարին վերաբերող հարցերում արժե հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները ճիշտ կլինեն: Հաջող կլինեն գնումները, այդ թվում՝ չծրագրվածները: Որոշ Ցուլեր նվեր կստանան հենց այն իրը, որի մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արժե շտապել: Օրվա առաջին կեսը շատ հաջող կլինի, հարմար կլինի նոր նախաձեռնությունների, բարդ գործերի ու համարձակ գաղափարներն իրագործելու համար: Որոշ Երկվորյակներ կկարողանան իրագործել այն, ինչ վաղուց էին մտածել: Պիտի ջանքեր գործադրեք, բայց արդյունքը ձեզ չի հիասթափեցնի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կկարողանաք լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ՝ և՛ հին ծանոթների, և՛ նրանց, ում միայն վերջերս եք առաջին անգամ տեսել: Կհաջողվի վերջ տալ ձգձգվող վեճերին, և դուք դրա համար ուրախ կլինեք: Երեկոն հրաշալի կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար կլինի այն մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Նույնիսկ եթե նախկինում ընդհանուր լեզու գտնել չի ստացվել, այսօր դա անել կստացվի: Կուրախացնեն հին ընկերները, որոնք ձեզ համար և՛ լավ նորություններ, և՛ հետաքրքիր առաջարկներ կունենան: Կարող եք նախաձեռնող լինել ռոմանտիկ հարաբերություններում:

Գործերը սովորականից մեծ ուշադրություն կպահանջեն, հոգնեցնող կթվան: Օրն այնպես ծրագրեք, որ հանգստի համար էլ բավարար ժամանակ մնա: Հատկապես կարևոր կլինի երեկոյան ծանրաբեռնվածությունից խուսափելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին բարեհամբույր տրամադրությունը պահպանելը դժվար կլինի, բայց դուք դրանից գլուխ կհանեք, եթե փորձեք: Այդ հատվածի համար հանդիպումներ մի ծրագրեք այն մարդկանց հետ, որոնց հետ պայմանավորվելը դժվար գործ է: Չի բացառվում հիմա գործը հասնի վեճին: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի:

Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կհասկանաք՝ ինչպես անել այն, ինչը նախկինում չի ստացվել, պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին: Երեկոն հարմար կլինի ծրագրեր կառուցելու և դրանք մտերիմների հետ քննարկելու համար: Դուք հրաշալի խորհուրդներ կստանաք, պիտանի բաներ կլսեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հազիվ թե առանց մանր-մունր խնդիրների ու թյուրիմացությունների անցնի, բայց դրանց պատճառով չեք վշտանա: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի. և դուք անպայման կզգաք դա, եթե հանգստություն պահպանեք: Հնարավորություն կունենաք օգնել հին ընկերոջը, աջակցել մտերիմ մարդուն, որը բարդ իրավիճակում է հայտնվել: Հիշեք, որ ամեն լավ բան, որ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա:

Հաճելի կլինեն չծրագրված հանդիպումները: Հին ընկերների հետ հանդիպումները կոգեշնչեն, կօգնեն վերջին օրերի իրադարձություններին նորովի նայել, տեսնել հնարավորություններ, որոնք նախկինում աննկատ են մնացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հետաքրքիր, վառ ու ոգեշնչող օր է: Այն հնարավորություն կտա կենտրոնանալ նրա վրա, ինչը վաղուց է ձեզ հետաքրքրել, ժամանակ տրամադրել գործերին, որոնք հոգեհարազատ են ձեզ: Որոշ Կշեռքներ կվերադառնան հին նախասիրությանը, և այն կրկին նշանի ներկայացուցիչներին դրական հույզեր կպարգևի:

Օգտակար կլինի ընտանեկան գործերն ու ձեզ, ձեր մտերիմների համար կարևոր այլ հարցերը քննարկելը: Հոգ չէ, եթե նախկինում տարաձայնություններ եք ունեցել, քանի որ այսօր դրանք ձեզ չեն խանգարի այնպիսի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Երեկոն կուրախացնի հին ցանկության իրագործմամբ կամ հաջող զուգադիպությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն անսովոր, վառ ու հիշարժան կլինի: Դուք չեք ուզենա հետևել ուրիշի օրինակին կամ գնալ տրորված ճանապարհով, կաշխատեք նպատակին տանող սեփական ուղին գտնել: Անսպասելի իրադարձությունը կհուշի՝ ինչպես գլուխ հանել այն խնդրից, որի շուրջ վերջին ժամանակներս մտորում էիք: Որոշ Կարիճներ կհասկանան, որ եկել է ապագայի ծրագրերը փոխելու ժամանակը և դրա համար շատ ուրախ կլինեն:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ նոր աղբյուրներից: Օրվա երկրորդ կեսին կնքված գործարքները հաջող կլինեն: Չեն հիասթափեցնի նաև գնումները, դուք այնպիսի իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների ու լուրջ հարցերը քննարկելու համար: Ինչի մասին էլ խոսք գնա, դուք կաշխատեք ուղիղ խոսել, խուսափել ակնկարկներից ու կիսատ ասված բաներից: Դա ոչ միայն կօգնի փոխհասկացողության հասնել, այլև շատ դուր կգա շրջապատողներին: Ձեզ հետ ավելի շատ շփվել ցանկացողներ կգտնվեն, չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

Վճռականությունն ու համառությունը կօգնեն ձեզ գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Եթե չավարտված գործեր ունեք, արժե վերադառնալ դրանց, քանի որ այս անգամ անհրաժեշտ արդյունքը կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին կհաջողվի գլուխ հանել կուտակված մանր-մունր գործերից, ավարտել այն, ինչի համար ժամանակ չէր մնում: Նույնիսկ եթե ստիպված լինեք միաժամանակ մի քանի առաջադրանք լուծել, դուք ոչինչ չեք մոռանա ու իրար չեք խառնի: Նույն ժամանակահատվածում հավանական են հեռվից նորություններ: Իրենց մասին կարող են հիշեցնել ծանոթները, որոնց հետ վաղուց չեք հանդիպել:

Ավելի ուշ կգա շփումների համար բարենպաստ պահը: Ընկերների հետ զրույցները կուրախացնեն ու կոգեշնչեն, իմպրովիզացված երեկույթներն ու ընտանեկան տոներն էլ հրաշալի կանցնեն: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար կլինի նոր գործերի համար, դուք արագ գլուխ կհանեք դրանցից, անհրաժեշտ արդյունքին կհասնեք առանց մեծ ջանքեր գործադրելու: Հաճույքով կօգնեն հին ծանոթները: Շատ Ջրհոսների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը, որի շնորհիվ նշանի ներկայացուցիչները հեշտությամբ նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեն:

Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա ընկնեք ընկերների կամ սիրելի մարդու հետ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հագուստ, աքսեսուարներ ու զարդեր գնելու համար. դուք իրեր ձեռք կբերեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտյան մռայլ մտքերից ազատվելը, տհաճ հուշերը վանելը դժվար կլինի: Ցավոք, շրջապատողները միանգամից չեն հասկանա, թե ինչ է կատարվում ձեզ հետ: Հնարավոր են լարված պահեր շփման մեջ, վեճեր: Բայց քիչ ժամանակ կանցնի, և դուք ավելի դրական կտրամադրվեք: Կգա շփումների, ընտանեկան գործերի ու ընկերական հանդիպումների համար բարենպաստ ժամանակը:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի տնային գործերի համար: Դրանք ձեզ հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա, դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա և այլ օգտակար իրեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2165 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0