ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1554 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պատրանքներ մի կառուցեք ու աշխատեք ցանկալին իրականության տեղ չընդունել: Այսօր շատ կարևոր կլինի իրական նպատակներ դնելու, առանց ամպերում սավառնելու պրակտիկ խնդիրների լուծմամբ զբաղվելու ունակությունը: Գնումների հարցում լավ է չշտապեք. վտանգ կա՝ գումարը ծախսեք այնպիսի իրերի վրա, որոնք ձեզ պետք չեն գալու:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ, վեճեր դատարկ բաների պատճառով: Բայց դրանք լուրջ կոնֆլիկտների չեն հանգեցնի: Դուք կպահպանեք բարյացակամությունն ու դրական տրամադրվածությունը, կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու, բոլորի տրամադրությունը բարձրացնելու, հուսահատվածներին աջակցելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համարձակ ստանձնեք նոր գործերը. ամենայն հավանականությամբ դուք արագ դրանցում հաջողության կհասնեք: Հնարավորություն կունենաք գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Բայց օգնության կարիք ունենալու եք: Այդ հարցով դիմեք հին ծանոթներին: Նրանք այսօր ձեզ հաստատ հուսախաբ չեն անի:

Ընկերների հետ հրաշալի ժամանակ անցկացնելու, հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք, կհանդիպեք մարդկանց, որոնց կարոտել էիք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Որոշ Ցուլեր կկարողանան շփվել այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հագեցած կլինի: Այդ հատվածը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Ընկերները կամ հին ծանոթները հետաքրքիր մի բան կառաջարկեն, դուք էլ ուրախությամբ կարձագանքեք ու չեք զղջա դրա համար: Հավանական են նվերներ և ուշադրության նշաններ, հաճելի անակնկալներ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Կհաջողվի հանգստանալ ու վերականգնել ուժերը, գլուխ հանել վաղուց ուշադրություն պահանջող մանր-մունր գործերից: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վերջին ժամանակներս դատարկ բաների պատճառով վիճում էիք: Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Հնարավորություն կունենաք իրագործել վաղուց մտածածը, և դուք ձեր շանսը բաց չեք թողնի: Կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, դրանց իրագործմանը կուզենան մասնակցել նոր ծանոթները:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցկացնեք: Այդ հատվածը հարմար կլինի ինչպես ամենահասարակ ու լավ ծանոթ, այնպես էլ նոր ու բարդ գործերի համար: Չի բացառվում՝ դուք գտնեք եկամուտները մեծացնելու ձևը կամ հասկանաք, թե որ նախագծի մեջ արժե գումար ներդնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ նրանց, ում հետ նախկինում հաշտ չէիք: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք շատ հաջող կանցնեն, բազում վառ հույզեր կպարգևեն:

Օրվա երկրորդ կեսը լարված կանցնի: Բանն այն է, որ այդ հատվածում շատ տպավորվող կլինեք, կսկսեք սուր արձագանքել ցանկացած մանրուքի: Աշխատեք խուսափել մտերիմների հետ վեճերից: Կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Երբեմն դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց նախկինում կես խոսքից հասկանում էիք: Չեն բացառվում կոնֆլիկտները դատարկ բաների պատճառով ու թեժ վեճերը: Դուք կգտնեք դրանց վերջ տալու ձևը, բայց դա ջանքեր է պահանջելու:

Կարևոր գործերում օգնության կարիք չեք ունենա, ինքնուրույն էլ ամեն ինչ հրաշալի կանեք: Լավ է ապավինեք սեփական գիտելիքներին ու փորձին, քան հետևեք ծանոթների խորհուրդներին: Օրը բարենպաստ կլինի ստեղծագործելու և սովորելու, կարևոր հարցերի մասին մտորելու համար: Դուք կտեսնեք այն, ինչն առաջ չեք նկատել ու ճիշտ եզրահանգումների կգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ստիպված եք լինելու արագ գործել, քանի որ ուշադրություն պահանջող գործերն ու առաջադրանքներն անսպասելի շատ են լինելու: Դուք ամեն ինչ կհասցնեք, եթե հետևողականորեն գործեք, խուսափեք ավելորդ շտապողականությունից: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել հին կենցաղային խնդիրների լուծմամբ: Դրա հետ կապված անսպասելի ծախսերի կարիք կլինի, բայց խոսքը նշանակալի գումարի մասին չի լինի:

Օրը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում, երևակայություն պահանջող զբաղմունքների համար: Ավելի դժվար կտրվեն կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Նույնիսկ ամենամտերիմ մարդկանց զգացմունքները ձեզ ամեն անգամ հասկանալի չեն լինի, իսկ շրջապատողների արարքներն ու խոսքերը փակուղու առաջ կկանգնեցնեն ձեզ: Սակայն լուրջ կոնֆլիկտների պատճառներ չեն լինի: Հնարավոր են միայն փոքրիկ վիրավորանքներ ու լուռ դժգոհություններ: Աշխատեք համբերատար լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ:

Օրը հարմար կլինի նոր գործ ստանձնելու համար. հետաքրքիր կլինի, իսկ ստացած փորձը շուտով պետք կգա: Հավանական են հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գումարի հետ զգույշ վարվեք. այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության ու նշանակալի գումար կծախսեք դատարկ բաների վրա: Գնումների հարցում մի շտապեք, ձեր գումարը մի ներդրեք այն նախագծերի մեջ, որոնց մասին միայն վերջերս եք իմացել:

Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի: Այն բարենպաստ կլինի շփումների համար: Հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ, ընդհանուր ծրագրեր կհայտնվեն, նաև գործեր, որոնցով հաճույքով միասին կզբաղվեք: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեր մտերիմների համար կարևոր լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կարող է անսպասելի իրադարձություններ ու զարմանալի պատահարներ բերել, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Չի բացառվում՝ պետք լինի հետաձգել ծանոթ գործերն ու կենտրոնանալ լրիվ նոր բանի վրա: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչպես արժե գործել հաջողության հասնելու համար:

Չի բացառվում, որ դուք վերջապես պատասխաններ ստանաք այն հարցերին, որոնց շուրջ վերջին ժամանակներս շատ եք մտորել: Շատ բան մտածածից ավելի հեշտ կլինի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու և գնումներ անելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավ գաղափարներ շատ կունենաք: Մտածածն իրագործելուն անցեք առանց երկար մտածելու. այդպես դուք անհրաժեշտ արդյունքին արագ հասնելու շանս կունենաք: Աստղերը կաջակցեն այն Ջրհոսներին, որոնք այսօր կսկսեն ինչ-որ բան սովորել կամ նոր գործ կստանձնեն: Առաջին հաջողությունները չեն ուշանա:

Օրը հարմար կլինի պիտանի գնումների համար: Կարող եք կահույք ու կենցաղային տեխնիկա գնել, նաև իրեր, որոնք պետք կգան ձեր աշխատանքի ու նախասիրության համար: Չեն բացառվում նվերները: Նշանի շատ ներկայացուցիչներ կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք շատ ավելի հաճելի կանցնեն, եթե ընկերները միանան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օգտակար կլինի գործերի մասին զրուցելը: Այսօր ծանոթները կարող են հուշել ձեզ, թե ինչպես կարող եք հաջողության հասնել ու գլուխ հանել բարդ առաջադրանքից: Պետք կգա այն, ինչը վաղուց եք սովորել: Կիրառում կգտնվի ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում քչերին է հայտնի եղել:

Օրը հաճելի հանդիպումներ է խոստանում: Ձեզ համար դժվար չի լինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը: Նույնիսկ այն մարդիկ, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս, կնկատեն ձեզ լավագույն հատկանիշները, կուզենան ընկերանալ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, սակայն այստեղ պետք է նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1554 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0