ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1016 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 17-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 21:29-ից՝ Ձկների:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:29-ը, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Մարդկանց մեջ այսօր արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տան մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 04:29-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն, կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար, մարմնամարզություն արեք, զբաղվեք յոգայով:


Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ծանր, քննադատական օր է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Կեղտի ու ծանրության զգացումն այսօր նորմալ կլինի: Մաքրեք ձեր շուրջը, պայքարեք միջատների դեմ: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Սեռական կապերն անբարենպաստ են: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակը, աստիճանները, պատռված կոշիկը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1016 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4