ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1033 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 15-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 10:37-ից՝ Ջրհոսի: 

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:33-ը, լավ է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Օրը հաջող է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ: Ակտիվ եղեք, սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է վեճեր սարքելը, միայնակ մնալը, ողջ ծանր աշխատանքը միայնակ կատարելն ու ուժասպառ լինելը:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 03:33-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսմնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: 


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին ու ուրիշներին օգնելուն: Սա եկամուտների, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպելու, հողի, քարի հետ աշխատելու ժամանակն է: Բարենպաստ կլինի օրգանիզմի մաքրումն ու ատամների բուժումը: Լավ է նվերներ անեք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Վատ նշան կլինի նաև երազում մազերը կտրելը: Օրվա լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր զարդերի հետ: Լավ նշան կլինեն նաև լիքը դույլերը: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Բարի կլինեն ու կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1033 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6