ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1010 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 13-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 03:05-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:46-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 01:46-ից, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների ժամանակն է: Բարենպաաստ է լինել տանը, զբաղվել տնտեսության հարցերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել ձանձրալի գործերով: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը:


Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա բարդ, քննադատական օր է: Ուշադիր եղեք ինքներդ ձեզ ու շրջապատող աշխարհին: Իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, կոտրվածքները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն սնունդը կլինի կաթը, սև հացն ու աղը: Երազներ լավ է չտեսնել: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1010 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7