ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 969 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 12-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:29-ը, խարդավանքների, մեքենայությունների, ստի օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է ազատվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրելը, մարդկանց պիտակավորելը, շատ ծխելն ու հարբեցողությամբ զբաղվելը:

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 00:29-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:


Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սիրո ու հնազանդության ժամանակ է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործողության մեջ լինել՝ աշխատել այգում, ծառերի հետ, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը: Լավ նշան կլինի, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, տերևներն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է մեղմ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը լավ նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 969 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2