ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամանորյա մտադրություններից հրաժարվելու օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 202 | 09:00 Ավելացրեց: armenlur

Հունվարի 17-ին նշվում է Ամանորյա մտադրություններից հրաժարվելու օրը (Ditch New Year’s Resolutions Day)

  • Հունվարի 17-ին նշվում է այն օրը, երբ մարդկանց մեծ մասն արդեն պատրաստ է հրաժարվել ամանորին կայացրած իրենց մտադրություններից և մոռանալ դրանց մասին:
  • Ամանորին մտադրություններ կազմելու ավանդույթը երկար պատմություն ունի։ Բաբելոնացիները վերադարձնում էին փոխառված իրերը և փորձում մինչև նոր տարվա գալուստը մարել պարտքերը։ Հռոմեացիները երդում էին տալիս Յանուս աստծուն։ Այդ երդումները չկատարելու հնարավորությունը, ինչպես տեսնում ենք, կուտակվել է դարեր շարունակ։
  • Լոնդոնի Թագավորական քոլեջի վարքագծի փոփոխության ոլորտի փորձագետ Բենջամին Գարդներն ասում է, որ ամանորին  կզմած մտադրություններից հրաժարվելու հիմնական պատճառը դրանց անիրատեսական լինելն է:
  • Մեկ այլ պատճառ էլ այն է, որ մարդիկ հաճախ պատրաստ չեն փոփոխության: Հոգեբանները ենթադրում են, որ մարդկանց պետք է հնարավորություն, կարողություն և մոտիվացիա՝ իրենց փոխելու համար: Իսկ նոր սովորություն ձևավորելը տևում է մոտ 66 օր: Հաճախ մարդիկ չեն կատարում ամանորյա մտադրությունները շատ խելամիտ պատճառներով։ Օրինակ ՝ մոտիվացիայի բացակայության պատճառով։
  • Ըստ YouGov-ի 2015 թվականին անցկացրած հարցման արդյունքների, մարդկանց 63%-ը ամանորին որոշում է նոր կյանք սկսել։ Նիհարելը, առողջ ապրելակերպն ու սնունդը ամանորյա ամենատարածված մտադրություններն են։ 12%-ը ցանկանում է վերջապես հասնել աշխատանքի և ապրելակերպի կատարյալ ներդաշնակության: Նրանցից քանիսն են իրապես կարողացել ի կատար ածել իրենց մտադրությունները՝ հայտնի չէ։ Բայց, եթե հաշվի առնենք եղած փորձը, ապա բոլորս կարող ենք խուճապի մատնվել:
  • Հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 32%-ը դադարել է իրականացնել սեփական ամանորյա մտադրությունները արդեն հունվարի վերջին։ Եվ միայն 10 տոկոսն է պարծեցել, որ միշտ ի կատար է ածել ամանորին որոշած մտադրությունները ։
  • Ամանորյա մտադրություններից հրաժարվելու օրը  հնարավորություն է տալիս մոռանալ ձեր ամանորյա մտադրություններն ու խոստումները և չհիշել դրանք արդեն մինչև հաջորդ Նոր Տարի:

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 202 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: միջազգային տոներ, Բոլոր տոները, 17 հունվար | Վարկանիշ: 0.0/0