ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի փետրվարի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 394 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 5-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:20-ը, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Հինը կործանելու, նորը ստեղծելու շրջան է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է ակտիվորեն օգտագործել առողջությունը ամրապնդելու համար, կարող եք զբաղվել բուժմամբ: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 05:20-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակությունը զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, դատող ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, կտրել մազերը, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի տանի ձեռքից, անկումները, կոտրվելն ու փչանալը: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական ուտեստներին: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ կլինի շատ երազներ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0