ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի փետրվարի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 436 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 4-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 09:27-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:50-ը, արժե պայքարել վախի դեմ, չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի և արկածախնդրությունների հակումը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մեծ մաքրություն անելը, կաթ ու կաթնամթերք օգտագործելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը, միս ուտելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 03:50-ից, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Հինը կործանելու, նորը ստեղծելու շրջան է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է ակտիվորեն օգտագործել առողջությունը ամրապնդելու համար, կարող եք զբաղվել բուժմամբ: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան:

Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան ոչնչացնի, արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատը տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 436 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0