ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի փետրվարի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 480 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 1-ը համապատասխանում է լուսնային 21-րդ օրվան: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 23:36-ից՝ Կարիճի:

Լուսնային 21-րդ օրը լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Այսօր առողջության համար հեշտությամբ հրաժեշտ կտաք վնասակար սովորույթներին: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին:

Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա թեթև և ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է դատական որոշումների և բողոքարկումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Խորհուրդ չի տրվում կտրել մազերն ու սափրվել: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը, կտրող-ծակող գործիքներով վնասվածքներ ստանալը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում հաճախ ու փոքր բաժիններով ուտել: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 480 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0