ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի մարտի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 410 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 18-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:20-ը, կերպափոխությունների, դեղեր ու թուրմեր պատրաստելու, ճշգրիտ գիտությունների և ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի և աղիների մաքրում անել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 10:20-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Չի կարելի նայել հայելուն կամ կոտրել այն: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ գերակտիվությունն այսօր պատժելի է, նրա հետևանքները ծանր կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցը կորցնելն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Խորհուրդ է տրվում կծու ուտեստներ փորձել: Ալկոհոլը ցանկալի չէ: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ խնդիրները: Լավ է երազում ձեզ ակտիվ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 410 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0