ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի մարտի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 440 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 15-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 06:15-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:15-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինել ճանապարհին, բույսեր հավաքել ու չորացնել: Ուշադրություն դարձրեք սննդակարգին, կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 08:15-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը ամբողջությամբ պարզ, կամ լրիվ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելը, մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած ու գողացած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխները, վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան:

Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, ձանձրանալ ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, որոնք բարի նախաձեռնություններ կխոստանան: Լավ է առավոտվանից թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերը, կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել, ուտել ու հյուրասիրել: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, կրակ ու լույս տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 440 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0