ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի մարտի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 576 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 13-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 03:28-ից՝ Ցուլի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:47-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 07:47-ից, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը, ծաղկանոցում աշխատելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան: 

Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա հումորի և ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Գաղտնիքների բացահայտման ժամանակ է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում հագուստ նորոգել, կարել, գնել ու հագնել, մազերը կտրել, զուգվել, զբոսնել, բայց չճամփորդել, ինչպես նաև սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում օծանելիք ու կոսմետիկա օգտագործել: Լավ նշաններ կլինեն արթնանալիս փռշտալը, եթե ձեզ ձեր անունով կանչեն և եթե կրկնվող երաժշտություն լսեք: Լավ կլինի նաև կաշվից իրեր, գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին վերևից պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկները: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, բաց յասամանագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 576 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0