ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հունվարի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 443 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 9-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:49-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը, հայելուն երկար նայելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 07:49-ից, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին:

Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը կապված  է ներդաշնակության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփման մեջ լինել, մնալ տանը՝ երեխաների ու ընտանի կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշան կլինի վերադառնալն ու հատակից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: Հյութեր խմեք, կաթ ու մեղր, կարագով շիլաներ օգտագործեք: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 443 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0