ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հունվարի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 336 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 5-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 15:39-ից՝ Կարիճի:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:59-ը, անհրաժեշտ է պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրություն անելը, կաթնամթերք օգտագործելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը. պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 01:59-ից, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան:

Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ: Վատ նշաններ կլինեն որոտն ու կայծակը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան ոչնչացնի, արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Նախապատվությունը տվեք ծանր ուտեստներին, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0