ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հունվարի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 710 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 22-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:44-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, ֆիզիկական վարժություններ անել: Զգույշ եղեք միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն է պետք ցուցաբերել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործելու համար վատ ժամանակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 12:44-ից, իմաստնության մտքերի դեմ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշան կլինի կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, մարդասեր ու ներողամիտ լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ հեղուկ՝ շատ: Խորհուրդ են տրվում հյութերը, բացի խնձորի հյութից:

Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների ու կերպափոխության, մտքի փայլատակման օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ ձեռք բերել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի ու էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Հագուստի մեջ խուսափեք խամրած գույներից, որոնք կարող են դեպի իրենց ձգել բացասականը: Լավը կլինի հյութեղ գույների համադրությունը: Նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, լավ է նոր բան փորձեք: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք առավոտյան մոտ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 710 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0