ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հունվարի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 904 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 1-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:13-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների և լիդերների ժամանակն է: Բարենպաստ է տանը լինելը, տնտեսության, ընտանիքի հարցերով զբաղվելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Կարող եք սոված մնալ: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 22:13-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է քննությունների, սպորտային մրցումների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Այսօր արժե ակտիվ լինել: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելն ու ուժասպառ լինելը: Այսօր հեշտությամբ առողջության համար հրաժեշտ կտաք վնասակար սովորույթներին: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին:

Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում վաղ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ամուսնություն կնքելը ցանկալի չէ: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինն ու ոսկեգույնը, նարնջագույնը, սպիտակը; Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Երազներ լավ է չտեսնեք: Լավ է քիչ քնեք ու լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 904 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0