ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հունվարի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 622 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 19-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:33-ը, կերպափոխությունների, դեղեր ու թուրմեր պատրաստելու, ճշգրիտ գիտությունների և ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի և աղիների մաքրում անել: 

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 11:33-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Չի կարելի նայել հայելուն կամ կոտրել այն: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված է, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի, թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի հողի և փոշու մեջ կորչելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին, արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 622 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0