ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հունվարի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 508 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 18-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 11:11-ից՝ Ցուլի:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:23-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը և ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի միս ու ձու ուտելը, սպասքը կոտրելը, գրքեր, թղթեր ու նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Թոքերին ուշադիր եղեք: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 11:23-ից, կերպափոխությունների, դեղեր ու թուրմեր պատրաստելու, ճշգրիտ գիտությունների և ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի և աղիների մաքրում անել: 

Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցների կորուստն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Կծու սնունդ օգտագործեք: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ ունեցած խնդիրները: Լավ կլինի երազում ձեզ ակտիվ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 508 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0