ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հունվարի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 460 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 16-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 07:48-ից՝ Խոյի:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:08-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինել ճանապարհին, բույսեր հավաքել ու չորացնել: Ուշադրություն դարձրեք սննդակարգին, կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 11:08-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը ամբողջությամբ պարզ կամ լրիվ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ է ամպեր տեսնելն ու մեղեդիկ ղողանջ լսելը: Բարենպաստ է կորած ու գողացած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու և ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին բաները նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի սեփական անունը ամբոխի մեջ լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշ անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Կարող եք ոտքի վրա սնվել: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 460 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0