ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հունվարի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 403 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 13-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:43-ը, հատուկ ուշադրություն է պետք հատկացնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդելու, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: 

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 10:43-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն այսօր իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նոր հագուստ գնել ու հագնել, կարել ու նորոգել, մազերը կտրել, զուգվել, զբոսնել, բայց չճամփորդել, ինչպես նաև սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու դիմահարդարման միջոցները: Լավ նշան կլինի արթնանալիս փռշտալը, եթե ձեզ ձեր անունով կանչեն, կրկնվող երաժշտություն լսելը: Լավ կլինի կաշվից իրեր, գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, բաց յասամանագույնը, ոսկեգույնը, դեղինը: Ցանկալի չեն մուգ գույները, կանաչը: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, աղցաններին ու բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 403 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0