ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հունվարի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 548 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 11-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու շարունակվում մինչև 09:56-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրեր այցելելուց: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, սառը ջրի տակ պահեք ոտքերը:

Լուսնային 30-րդ օրը, որը ձգվում է 09:56-ից մինչև 14:57-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ուղին ու աշխատեք քավել ձեր մեղքերը: Սա անպիտանից ազատվելու, նոր մակարդակի բարձրանալու ժամանակ է: Շան հաչոցը նշան կլինի, որ ընթացիկ ամսվա ընթացքում սխալ եք թույլ տվել: Օրը բարենպաստ չի լինի գործնական հարաբերությունների տեսանկյունից: Արժե ավարտել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, պարտքեր տալ: Ուտելիքը պիտի թեթև լինի: Խորհուրդ է տրվում քարի հետ աշխատանքը: Խուսափեք ագրեսիա դրսևորելուց, հոտավետ նյութերի հետ գործ ունենալուց:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 14:57-ից մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, ուստի արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր սկսել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք գերհոգնածությունից, ալկոհոլ, շատ կծու և տաք սնունդ օգտագործելուց: 

Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Շփման կանոններին հետևելու օր է: Լավ է նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում հողի հետ աշխատանքը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները, կոտրվելն ու փչանալը: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտն ու ոսկեգույնը; Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրալի, ոչ քաղցր ուտեստներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե դրանք բաց երկնքի տակ տեսնեք: Լավ է երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 548 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0