ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի հունվարի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 414 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 10-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 04:33-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:05-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 09:05-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրեր այցելելուց: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, սառը ջրի տակ պահեք ոտքերը:

Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Ճակատագիրն այսօր նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Շահույթի, խոշոր գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպել, աշխատել հողի ու քարի հետ: Բարենպաստ կլինի օրգանիզմի ու մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Լավ է նվերներ տաք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ նշան կլինի նաև երազում տեսնելիս: Լավ նշանները կապված կլինեն գումարի և արժեքավոր զարդերի հետ. դրանք գտնելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը: Օրվա բարի նշանը լիքը դույլերն են: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, կոտրվելն ու փչանալը: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 414 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0