ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի սեպտեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 589 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 29-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 03:17-ից՝ Խոյի:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:26-ը, մարմնային գայթակղությունների օր է, անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, խնձոր ուտելը: Կսրվեն ֆոբիաները: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 18:26-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Անհրաժեշտ է չափավոր լինել: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Անբարենպաստ է կենդանական սնունդ օգտագործելը:

Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը հավասարակշռություն կբերի: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնանալ, կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների ու թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպահպանեն: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն առարկաներ գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակն ու կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Ուտելու հարցում պետք է չափավոր լինել: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան կոնկրետ ինֆորմացիա պարունակող երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 589 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0