ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի սեպտեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1304 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 28-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:19-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք է բացվում, ուստի ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում մաքրել օրգանիզմը թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 18:19-ից, մարմնային գայթակղությունների օր է, անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, խնձոր ուտելը: Կսրվեն ֆոբիաները: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Կարող եք թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ անցկացնել փողոցում՝ մարդկանց մեջ, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ, վատ չի լինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, բեկորներ ու փետուրներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված գույները, արծաթագույնն ու կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական սննդին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես արևածագից առաջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1304 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0