ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի սեպտեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1123 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 23-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:46-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Չի կարելի նայել հայելուն կամ կոտրել այն: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Բարենպաստ է հողամասում աշխատելն ու ճամփորդելը: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ  է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված է, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 16:46-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կանչելը, առևտուր ու գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Բոլոր, նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք:

Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է, իսկ 09:49-ից՝ Կշեռքի: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր ընկել, ուրախանալ ու երգել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել, պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերը, ճյուղերը, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան բույսերի ու պտուղների հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1123 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0