ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի սեպտեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1430 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 21-ը կիսում են լուսնային 7-րդ և 8-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:20-ը, գրքերի և գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ  է ամուսնանալը, գնումներ անելը և ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է սպասքը կոտրելը, գրքեր, թղթեր ու նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Ուշադրություն դարձրեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 14:20-ից, կերպափոխությունների, դեղեր ու թուրմեր պատրաստելու, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողանալը, լվանալն ու ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, մաքրել աղիներն ու ստամոքսը: 

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի և թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի փոշու և կեղտի մեջ կորչելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ գույները: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին, արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1430 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0