ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի սեպտեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 923 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 20-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 17:05-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:50-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը ամբողջությամբ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած ու գողացած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 12:50-ից, գրքերի և գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ  է ամուսնանալը, գնումներ անելը և ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է սպասքը կոտրելը, գրքեր, թղթեր ու նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Ուշադրություն դարձրեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում նոր գործեր սկել, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցների կորուստը, դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ է երազում ձեզ ակտիվ տեսնեք:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 923 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0