ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի սեպտեմբերի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 674 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 17-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:38-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղով աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 08:38-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություններով հանդես գալ, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, որոնք բարի նախաձեռնություններ կխոստանան: Լավ է առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակն ու պատռվող իրերը, կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնն ու սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ գույները: Կարկանդակներ թխեք, կերեք ու հյուրասիրեք մյուսներին: Լավ է երազում տոն, կրակ ու լույս տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 674 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0