ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի սեպտեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 639 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 14-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:50-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Անհրաժեշտ է ողջ օրվա ընթացքում բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 04:50-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն այսօր սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ տեղեր այցելելուց: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, հնազանդ ու չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից և ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Ծանր օր է, խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք պրովոկացիաներին: Աղտոտության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, կտրել մազերը, երգել: Սեռական կապերն անբարենպաստ են: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները, կոշիկը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Խուսափեք միս ուտելուց: Հնարավոր են ծանր, սարսափազդու երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 639 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0