ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի սեպտեմբերի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 574 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 10-ը համապատասխանում է լուսնային 25-րդ օրվան: Լուսինը Խեցգետնի նշանի տակ  է, իսկ 19:35-ից՝ Առյուծի:

Լուսնային 25-րդ օրը միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին: Իմունիտետը փորձության կենթարկվի. ինչքան ավելի մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, վնասվածքները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Խորհուրդ է տրվում կեսօրից մայրամուտ չուտել: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Լավ է երազներ չտեսնեք: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 574 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0