ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի օգոստոսի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1611 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 9-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 16:04-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:49-ը, արժե պայքարել վախերի դեմ, չի կարելի անգործության մատնվել, անհրաժեշտ է խուսափել սիրախաղերից: Մարդու մոտ այսօր արթնանում է վեճերի և արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրություն անելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Ամրապնդող ու բուժիչ պրոցեդուրաներ անցկացրեք:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 22:49-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու նպատակով: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան: 

Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների, ազատության ժամանակն է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն անել, հետևել ինտուիցիային, մազերը կտրել, չխուսափել ամուսնական սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցությունները, ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի տանի ձեռքից, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ է շատ երազներ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1611 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0