ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի օգոստոսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 760 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 29-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:43-ը, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 19:43-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողություների օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք է բացվում, ուստի ցանկացած կարևոր գործի սկիզբ արժե ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Կարելի է թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, տխրել, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվել ինտուիցիայով: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ չի լինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, բեկորներ ու փետուրներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված, խամրած գույները: Բարենպաստ կլինեն արծաթագույնն ու կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական կերակուրներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից կամ մայրամուտից առաջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 760 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0