ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի օգոստոսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 592 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 27-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:51-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ձեռնարկել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ վարվեք միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս զգույշ և ուշադիր է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 18:51-ից, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշան կլինի կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել սեփական անձին, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով զբաղվելը, բարկանալը, հայհոյելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ հեղուկ՝ շատ:

Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում բնությանը մոտ լինել ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր խմել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրված կրունկն ու ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին, շղարշին: Քաղցր հյութեր, կաթնամթերք օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Լավ  է շատ քնեք, երազում լողաք, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնեք: Ցանկալի չէ կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 592 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0