ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի օգոստոսի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1131 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 23-ը կիսում են լուսնային 7-րդ և 8-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:36-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը, և ցանկալի  է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի միս ու ձու ուտելը, սպասքը կոտրելը, գրքեր, թղթեր ու նամակներ պատռելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Ուշադրություն դարձրեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 13:36-ից, կերպափոխությունների, դեղեր ու թուրմեր պատրաստելու, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, մաքրել ստամոքսն ու աղիները: 

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է, իսկ 12:01-ից՝ Կույսի: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխությունների, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, հետևել առողջությանը: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, նրա օգնությամբ կարող եք արյան ու մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները, չի կարելի աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն թռչունների և ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը, կաթնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Հեղուկ շատ օգտագործեք: Օրվա երազները չեն մեկնվում:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1131 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0