ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի օգոստոսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1217 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 22-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 02:22-ից՝ Կարիճի:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:10-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքն ամբողջությամբ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ է ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած ու գողացած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխները, վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 12:10-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը, և ցանկալի  է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի միս ու ձու ուտելը, սպասքը կոտրելը, գրքեր, թղթեր ու նամակներ պատռելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Ուշադրություն դարձրեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի և թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի փոշու և կեղտի մեջ կորչելը: Օրվա գույներն են վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի աչք ծակող գույները: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին ու արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրական երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1217 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0