ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի օգոստոսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1417 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 17-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 02:14-ից՝ Կույսի:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:46-ը, արժե ուշադրություն դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, ուստի անհրաժեշտ է խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր սկսել, լավ է միայն ծրագրել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը նկատելի կորուստների կհանգեցնի, եթե այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվեք: Ալկոհոլ մի օգտագործեք, շատ կծու և տաք սնունդ մի օգտագործեք: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կառողջանա:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 05:46-ից, կրկին պետք է ուշադիր լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի և կամրջի տակով անցնելը, լույս ու կայծակ տեսնելը, քորոցը կորցնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Սառը սնունդ, կաթնամթերք, կաթ, հաց օգտագործեք: Լավ է երազներ չտեսնեք ու քնեք լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1417 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0