ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի օգոստոսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 2027 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 12-ը համապատասխանում է լուսնային 26-րդ օրվան: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 01:51-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 26-րդ օրը վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղղությամբ եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Խուսափեք էներգիայի զուր վատնումից:

Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարության, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփման մեջ լինել, մնալ տանը՝ երեխաների և կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշան կլինի վերադառնալն ու հատակից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Հակացուցված է կենդանական սնունդը: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն և արագ կիրականանան, եթե վառ լինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 2027 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0