ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի օգոստոսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 517 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 10-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:14-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու նպատակով: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան: 

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 23:14-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործունեության մեջ լինել, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստն ու քորոցները կորցնելը, և եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Ուտելիքը պիտի լավ բուրի և թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը բարի նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 517 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0