ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի նոյեմբերի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 903 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 9-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 11:07-ից՝ Կշեռքի:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:49-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 02:49-ից, մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Չափավոր լինելու օր է: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ պայուսակներով մարդ տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Ուշադիր եղեք աշխարհին ու ինքներդ ձեզ: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը, փչանալն ու կոտրվելը, կտրող-ծակող գործիքներով վնասվածքներ ստանալը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Խորհուրդ է տրվում կեսօրից մինչև մայրամուտ չուտել: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է չտեսնեք, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 903 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0