ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի նոյեմբերի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 571 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 6-ը համապատասխանում է լուսնային 23-րդ օրվան: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 22:38-ից՝ Կույսի:

Լուսնային 23-րդ օրը անհրաժեշտ է պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Մարդու մեջ այսօր արթնանում է վեճերի և արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելն ու մաքրելը, կաթնամթերք օգտագործելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Ամրապնդող ու բուժիչ պրոցեդուրաներ անցկացրեք:

Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները; Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելն ու փչանալը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան ոչնչացնի, արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 571 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0