ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի նոյեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 830 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 2-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 00:30-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:12-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է հեշտությամբ իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելն ու մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնանալը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 19:12-ից, անկեղծության, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների և լիդերների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, տնային գործերով զբաղվելը, ընտանիքի հետ լինելը, ավանդույթներին հետևելը; Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Խորհուրդ չի տրվում միս ուտել: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:

Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում շուտ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել, խոսելիս զգույշ լինել: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը, փչանալն ու կոտրվելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Երազներ լավ է չտեսնեք: Լավ է քիչ քնեք ու լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 830 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0