ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի նոյեմբերի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 574 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 17-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:28-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 13:28-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինեք ճանապարհին, բույսեր հավաքեք ու չորացնեք: Ուշադրություն դարձրեք սննդակարգին, կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք: Չի կարելի սոված մնալ, բայց շատակերությամբ էլ մի զբաղվեք: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին:

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու և ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին բաները նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ սեփական անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Կարող եք ոտքի վրա սնվել: Ցանկալի չէ ալկոհոլը: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 574 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0