ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի նոյեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 633 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 14-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 05:22-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:47-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր չձեռնարկել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Մի ծանրաբեռնվեք, ալկոհոլ մի օգտագործեք, կծու և շատ տաք ուտելիք մի կերեք: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 09:47-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նոր հագուստ գնել, հագնել, կարել ու նորոգել, մազերը կտրել, զուգվել, զբոսնել, բայց չճամփորդել, ինչպես նաև սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու կոսմետիկան: Լավ նշաններ կլինեն արթնանալիս փռշտալը, եթե ձեզ ձեր անունով կանչեն, և եթե կրկնվող երաժշտություն լսեք: Բարի նշաններ կլինեն կաշվից իրեր, գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, բաց յասամանագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 633 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0