ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունվարի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 472 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 12-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:32-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսության հարցերով զբաղվելը, ընտանիքի հետ լինելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Լավագույն օրն է սոված մնալու համար:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 22:32-ից, խիզախության, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու օր է: Օրը լավն է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-ր օրը: Այսօր արժե ակտիվ լինել. սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին:

Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա բացահայտումների օր է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ ու չտրվեք գայթակղություններին: Ծանրության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել ու պղծել հողը, կտրել մազերը, երգել: Սեռական կապերն անբարենպաստ են: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելը, սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները, կոշիկը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևն ու հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Խուսափեք միս ուտելուց: Այսօր հնարավոր են ծանր, սարսափազդու երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 472 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0